Չինացին քսան տարի շարունակ գումար է հավաքել հարսնացուի համար մատանի գնելու նպատակով
ОБЩЕСТВОՉինաստանի բնակիչն իր հարսնացուի համար գնել է ամուսնական մատանի ավելի քան 1.9 հազար դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, գումարը նա վճարել է մանրադրամներով, որի ընդհանուր քաշը կազմել է 150 կիլոգրամ:
30-ամյա Լյան Լյանի տրամադրած մետաղադրամների հաշվարկով զբաղվել են չորս աշխատակիցներ, և գործընթացը նրանցից խլել է կես օր:
Չինացին սիրահարված է իր ընտրյալին դեռ մանկուց և 20 տարի առաջ խոստացել է գումար հավաքել և ամոուսնանալ նրա հետ:
Լյան Լյանի խոսքով ոսկերչական խանութները հրաժարվել են իրեն մատանի վաճառել մանրադրամներով: Իսկ այս խանութի սեփականատերը, ով համաձայնել է նրան վաճառել մատանին, ցնցվել է չինացու պատմությունը լսելով: Խանութը այս մանրադրամները կցուցադրի որպես իրական սիրո լավագույն ապացույց:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов
5
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...



