Չինացին քսան տարի շարունակ գումար է հավաքել հարսնացուի համար մատանի գնելու նպատակով
SOCIETYՉինաստանի բնակիչն իր հարսնացուի համար գնել է ամուսնական մատանի ավելի քան 1.9 հազար դոլարով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, գումարը նա վճարել է մանրադրամներով, որի ընդհանուր քաշը կազմել է 150 կիլոգրամ:
30-ամյա Լյան Լյանի տրամադրած մետաղադրամների հաշվարկով զբաղվել են չորս աշխատակիցներ, և գործընթացը նրանցից խլել է կես օր:
Չինացին սիրահարված է իր ընտրյալին դեռ մանկուց և 20 տարի առաջ խոստացել է գումար հավաքել և ամոուսնանալ նրա հետ:
Լյան Լյանի խոսքով ոսկերչական խանութները հրաժարվել են իրեն մատանի վաճառել մանրադրամներով: Իսկ այս խանութի սեփականատերը, ով համաձայնել է նրան վաճառել մատանին, ցնցվել է չինացու պատմությունը լսելով: Խանութը այս մանրադրամները կցուցադրի որպես իրական սիրո լավագույն ապացույց:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
4
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction
5
Ameriaba...



