Բերվածքները դժվարանցանելի են դարձրել երթևեկությունը Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում
ОБЩЕСТВОՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում): Ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ տվյալ հատվածին են մոտեցնում համապատասխան տեխնիկա և կատարում ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



