Բերվածքները դժվարանցանելի են դարձրել երթևեկությունը Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում
SOCIETYՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում): Ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն Գառնիկ Մանթաշյանի գլխավորությամբ տվյալ հատվածին են մոտեցնում համապատասխան տեխնիկա և կատարում ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



