Ինչպես հաղթահարել քննական սթրեսը. խորհուրդներ ուսանողներին
ЛАЙФ«Ես լավ պատրաստ չեմ: Գրաֆիկս շատ խառն է ու խիտ: Եթե այս տեմպերով շարունակեմ, ոչինչ չեմ հասցնի…»: Սրանք այն արտահայտություններն են, որոնք հաճախ կրկնում են քննություններից առաջ: Որոշ առումով ինքնաքննադատությունը կարող է օգտակար լինել, բայց չափից ավելի բացասական տրամադրվածությունը կարող է ունենալ հակառակ ազդեցություն և խլել ձեզնից շատ էներգիա: Այդ իսկ պատճառով եղեք ավելի իրատես:
Երբեք ձեր առջև մի դրեք այնպիսի նպատակներ, որոնց միևնույնն է չեք կարողանալու հասնել: Պետք չէ նաև ամբողջ օրը կենտրոնանալ միայն քննության վրա: Օրվա մեջ որոշ ժամանակ տրամադրեք հաճելի գործով զբաղվելուն: Սա կօգնի ձեզ մի փոքր հանգստացնել ուղեղը, մարսել ինֆորմացիան և լցվել էներգիայով:
Ինչ վերաբերում է սնվելուն, ապա պետք չէ չարաշահել կոֆեին պարունակող խմիչքները, որոնք կօգնեն ձեզ արթուն մնալ հավելյալ մեկ կամ երկու ժամ, սակայն չեն բարձրացնի ձեր արդյունավետությունը: Փոխարենը, համոզվեք, որ ունեք ճիշտ սննդակարգ: Կերեք այնպիսի ուտելիքներ, որոնք ունեն դանդաղ էներգետիկ այրման հատկություն (մակարոնեղեն, մրգեր և բանջարեղեն) և խմեք շատ ջուր, որպեսզի ուղեղը թարմ մնա:



