Բրինձն ու քաղցրավենիքները օգնում են հաղթահարել խումարը
ЛАЙФԳոյություն ունեն մեթոդներ, որոնք թույլ են տալիս ալկոհոլից ստացած վնասը հասցնել նվազագույնի՝ դժվարեցնել ներծծումն ու թեթևացնել օգտագործելուց հետո օրգանիզմից վնասակար նյութերի դուրս գալը:
Օրգանիզմի համար ալկոհոլից ստացված վնասը հիմնականում որոշվում է նրա որակով: Որքան քիչ է մաքրման մակարդակն ու շատ սիվուխային յուղերի քանակությունը , այնքան ավելի ծանր են նրա հետևանքները:
Որոշ մասնագետների կարծիքով, լավ կլինի ալկոհոլ օգտագործելուց առաջ օգտագործել անյուղ սպիտակուցներով սնունդ, օրինակ ձուկ, կամ հավի միս, որը ցանկալի է համատեղել ածխաջրերով հարուստ խավարտի ՝ կարտոֆիլի, բրնձի, շոգեխաշած բանջարեղենների հետ:
Բրինձն ու եփած կարտոֆիլը դանդաղեցնում են ալկոհոլի ներծծումն ու հանդիսանում են հիանալի ադսորբենտներ:
Բացի այդ, դիետոլոգները խորհուրդ են տալիս ալկոհոլը համատեղել բանջարեղենային ռագուի հետ և անպայման համտեսել յուրաքանչյուր «բաժակից» հետո: Մասնագետների կարծիքով, հարկավոր է սկսել ուտել ալկոհոլ օգտագործելուց կես ժամ առաջ:
Հաճախակի հանդիպում ենք այնպիսի խորհուրդների, որ խնջույքից առաջ ու խնջույքի ժամանակ հարկավոր է օգտագործել որքան հնրավոր է շատ յուղոտ սնունդ: Ամերիկացի մասնագետները ևս խորհուրդ են տալիս օգտագործել պիցա կամ յուղոտ երշիկ, քանի որ յուղը դանդաղեցնում է ալկոհոլի ներծծումը:
Սակայն այս տեսակետի հետ ոչ բոլորն են համաձայն: Ինչպես նշում են դիետոլոգները, յուղոտ միսը, յուղոտ մայոնեզով համեմված աղցանները իհարկե դանդաղեցնում են ալկհոլի ազդեցությունը, սակայն այդ նույն մթերքները կարող են դառնալ օրգանիզմի ծանրաբեռնվածության պատճառ և առաջացնել ենթաստամոքսային գեղձի, լեղապարկի հետ կապված խնդիրներ:
Այնպես որ ալկոհոլը յուղոտ ուտեստների հետ համատեղելը այդքան էլ ճիշտ ընտրություն չէ:
1. Քաղցրավենիքներ
Խումարի սինդրոմի զարգացման մեխանիզմներից մեկը կապում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազման հետ: Այդ պատճառով, խումարի սինդրումն ու ալկոհոլի օգտագործման հետևանքները կարող է թեթևացնել որևէ քաղցր բան ուտելը:
2. Հնաքային ջուր, կեֆիր ու աղաջուր
Ալկոհոլ օգտագործելուց հետո, առավոտյան հարկավոր է վերականգնել օրգանիզմի ջրային բալանսն ու օգնել լյարդին: Գիտականորեն ապացուցված հիանալի տարբերակ է համարվում նաև վարունգի թթվաջուրը:
Մասնագետները խորհուրդ են տալիս նաև օգտագործել կաթնաթթվային ըմպելիքներ, քանի որ նրանք արագացնում են օգտակար միկրոֆլորայի վերականգնումը:
Խորհուրդ է տրվում խմել հնարավորինս շատ հանքային ջուր, որը կօգնի կարգավորել ջրի և աղերի փոխանակությունը: Կարելի է խմել նաև աղաջուր, օգտագործել կաղամբի թթու, հատապտուղներով մորս, բնական լիմոնադ, քանի որ նրանք վիտամին С-ի աղբյուր են:
Իսկ գլխացավի դեպքում կարելի է պատրաստել ազնվամորով ու մեղրով թեյ:
Աղբյուրը՝ med2.ru



