Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Մոսկվիչը» շրջվել է. ղեկին եղել է 79-ամյա ծերունի. Կա վիրավոր
ОБЩЕСТВОՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան Մ4 միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լերմոնտովո գյուղի վերջնամասում՝ դեպի Մարգահովիտ տանող ավտոճանապարհին «Մոսկվիչ» մակնիշի 39 ԼՕ 422 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 79-ամյա Ս.Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. ուղեւոր 79-ամյա Գ. Ս.-ն տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Тупик одностороннего мира: когда Армения говорит о будущем, а Азербайджан формирует поколение, полно...
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



