Վանաձոր-Դիլիջան ճանապարհին «Մոսկվիչը» շրջվել է. ղեկին եղել է 79-ամյա ծերունի. Կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 5-ին, ժամը 11.42-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան Մ4 միջպետական ավտոճանապարհի 13-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լերմոնտովո գյուղի վերջնամասում՝ դեպի Մարգահովիտ տանող ավտոճանապարհին «Մոսկվիչ» մակնիշի 39 ԼՕ 422 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 79-ամյա Ս.Թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. ուղեւոր 79-ամյա Գ. Ս.-ն տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



