Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ից ձեռք բերվելիք սպառազինությունն արագ Հայաստան տեղափոխելու ուղղությամբ
ОБЩЕСТВОՎարկային համաձայնագրով Ռուսաստանից ձեռք բերվելիք սպառազինության մի մասն արդեն պատրաստ է, և հայկական կողմը կփորձի այդ միջոցներն արագ Հայաստան տեղափոխել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասը արդեն իսկ կնքված է, այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է: Այսօր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արագացված տեմպերով իրականացնենք աշխատանքները: Այդ միջոցների որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, և մենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Հարցին՝ համաձայնագրում հստակ ժամկետներ նշված ե՞ն, նախարարը պատասխանեց. «Թույլ տվեք մենք զբաղվենք այդ գործով»:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



