Հայկական կողմը քայլեր է ձեռնարկում ՌԴ-ից ձեռք բերվելիք սպառազինությունն արագ Հայաստան տեղափոխելու ուղղությամբ
SOCIETYՎարկային համաձայնագրով Ռուսաստանից ձեռք բերվելիք սպառազինության մի մասն արդեն պատրաստ է, և հայկական կողմը կփորձի այդ միջոցներն արագ Հայաստան տեղափոխել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք աշխատանքներ տանում ենք, պայմանագրերի որոշ մասը արդեն իսկ կնքված է, այսօր խմբերն աշխատում են, համապատասխան համագործակցություն ձևավորված է: Այսօր քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արագացված տեմպերով իրականացնենք աշխատանքները: Այդ միջոցների որոշ մասն արդեն պատրաստ վիճակում են գտնվում, և մենք կփորձենք արագ տեղափոխել Հայաստան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Հարցին՝ համաձայնագրում հստակ ժամկետներ նշված ե՞ն, նախարարը պատասխանեց. «Թույլ տվեք մենք զբաղվենք այդ գործով»:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



