Իրավիճակը սահմանին հանգիստ է. նախարար
ОБЩЕСТВОՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով կրակոցներին նախարարը մասնավորապես նշել է. «Կրակոցները շատ քիչ են և իրավիճակը վերահսկվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տված ինֆորմացիայի համաձայն մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



