Իրավիճակը սահմանին հանգիստ է. նախարար
SOCIETYՂարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով կրակոցներին նախարարը մասնավորապես նշել է. «Կրակոցները շատ քիչ են և իրավիճակը վերահսկվում է պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից»:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության տված ինֆորմացիայի համաձայն մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակել է մնալ հանգիստ:
Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



