Շրի Լանկայում հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել Է 92-ի
ОБЩЕСТВОՇրի Լանկայում հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 92-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:
Ներկայում երկրի բանակի զինվորներն զբաղված են երեք գյուղերի բնակիչների որոնումներով, որոնք հայտնվել են սողանքի տակ: Անցած օրվա ընթացքում նրանք փլվածքներից դուրս են բերել ութ մարդու: Արտակարգ իրավիճակների հակազդման տեղական կենտրոնի տվյալներով՝ 109 մարդ դեռեւս անհայտ կորած Է համարվում:
Նշվում Է, որ մայիսի 22-ին վերջապես դադարել են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակվող անձրեւները, եւ հեղեղված փողոցներում ջրի մակարդակն արագորեն իջնում Է: Դա, ինչպես հույս ունեն որոնողափրկարարական գործողությունների մասնակիցները, կթեթեւացնի իրենց աշխատանքը:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»
5
Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»



