Շրի Լանկայում հեղեղումների ու սողանքների զոհերի թիվը հասել Է 92-ի
SOCIETYՇրի Լանկայում հեղեղումների ու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 92-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը:
Ներկայում երկրի բանակի զինվորներն զբաղված են երեք գյուղերի բնակիչների որոնումներով, որոնք հայտնվել են սողանքի տակ: Անցած օրվա ընթացքում նրանք փլվածքներից դուրս են բերել ութ մարդու: Արտակարգ իրավիճակների հակազդման տեղական կենտրոնի տվյալներով՝ 109 մարդ դեռեւս անհայտ կորած Է համարվում:
Նշվում Է, որ մայիսի 22-ին վերջապես դադարել են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակվող անձրեւները, եւ հեղեղված փողոցներում ջրի մակարդակն արագորեն իջնում Է: Դա, ինչպես հույս ունեն որոնողափրկարարական գործողությունների մասնակիցները, կթեթեւացնի իրենց աշխատանքը:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



