Գամիշլիում ահաբեկչական պայթյունի հետևանքով 3 հայ է վիրավորվել
ОБЩЕСТВОԲերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 21-ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ են հարձակվել Գամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։ Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով անձնասպան են եղել ՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրաւորների։
Վերջին տվյալներով՝ նյութական վնասների հետ մեկտեղ արձանագրվել է երեք զոհ, տասնյակ վիրավորներ։ Վիրավորների մեջ կա մեկ հայ՝ Խաչիկ Կարապետ անվամբ, որը Ռաքքայից էր հաստատվել Գամիշլիում ։
Բնակավայրն ամիսներ առաջ դարձյալ ահաբեկչական հարձակման էր ենթարկվել։
Ավելի ուշ arevelk.am-ը հայտնել է 3 հայ վիրավորի մասին` Խաչիկ Կարապետ, Սամվել Պարսումի եւ Դավիթ Տալտրեան:
1
На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»
2
Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»
3
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
4
Истинный праздник духа: Абрам Овеян поздравил Вооруженные силы Армении
5
Круглый стол «Традиционные ценности в Армении: угрозы и вызовы»



