Գամիշլիում ահաբեկչական պայթյունի հետևանքով 3 հայ է վիրավորվել
SOCIETYԲերիո թեմի ազգային առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ մայիսի 21-ի երեկոյան 4 զինյալ ականավորված ահաբեկիչներ են հարձակվել Գամիշլիի Մայամի թաղամասի վրա, ինչի հետևանքով մեկ հայ է վիրավորվել։ Զինյալները տեղի բնակչության վրա կրակ բացելուց հետո իրենց կրած ականավորված գոտիները պայթեցնելով անձնասպան են եղել ՝ պատճառ դառնալով մարդկային զոհերի եւ վիրաւորների։
Վերջին տվյալներով՝ նյութական վնասների հետ մեկտեղ արձանագրվել է երեք զոհ, տասնյակ վիրավորներ։ Վիրավորների մեջ կա մեկ հայ՝ Խաչիկ Կարապետ անվամբ, որը Ռաքքայից էր հաստատվել Գամիշլիում ։
Բնակավայրն ամիսներ առաջ դարձյալ ահաբեկչական հարձակման էր ենթարկվել։
Ավելի ուշ arevelk.am-ը հայտնել է 3 հայ վիրավորի մասին` Խաչիկ Կարապետ, Սամվել Պարսումի եւ Դավիթ Տալտրեան:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



