Գերմանիան ընթացիկ տարում ընդունել է արդեն 200 հազար փախստականների. Hannoversche Allgemeine Zeitung
МЕЖДУНАРОДНОЕԳերմանիայի միգրացիայի ու փախստականների գործերի համերկրային գերատեսչությունն ընթացիկ տարվա սկզբից երկրում գրանցել Է արդեն 200 հազար փախստականների: Այդ մասին հայտնել Է Hannoversche Allgemeine Zeitung թերթը:
Նրա տվյալներով՝ անցյալ տարվա աշնան համեմատությամբ, երբ միայն հոկտեմբերին ԳՖՀ Էր ժամանել ավելի քան 180 հազար ներգաղթյալ, ապաստանի նոր հայցողների թվի նկատելի նվազում Է դիտվում: Միեւնույն ժամանակ, օրինակ, 2015 թվականի առաջին կիսամյակում, գերատեսչությունը գրանցել Է շուրջ 179 հազար փախստականների, իսկ ամբողջ 2014 թվականի ընթացքում ԳՖՀ Է ժամանել մոտավորապես 203 հազար միգրանտ:
2015 թվականի արդյունքներով՝ Գերմանիայում ավելի քան 1 մլն փախստականներ են գրանցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
4
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
5
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...



