Գերմանիան ընթացիկ տարում ընդունել է արդեն 200 հազար փախստականների. Hannoversche Allgemeine Zeitung
INTERNATIONAL NEWSԳերմանիայի միգրացիայի ու փախստականների գործերի համերկրային գերատեսչությունն ընթացիկ տարվա սկզբից երկրում գրանցել Է արդեն 200 հազար փախստականների: Այդ մասին հայտնել Է Hannoversche Allgemeine Zeitung թերթը:
Նրա տվյալներով՝ անցյալ տարվա աշնան համեմատությամբ, երբ միայն հոկտեմբերին ԳՖՀ Էր ժամանել ավելի քան 180 հազար ներգաղթյալ, ապաստանի նոր հայցողների թվի նկատելի նվազում Է դիտվում: Միեւնույն ժամանակ, օրինակ, 2015 թվականի առաջին կիսամյակում, գերատեսչությունը գրանցել Է շուրջ 179 հազար փախստականների, իսկ ամբողջ 2014 թվականի ընթացքում ԳՖՀ Է ժամանել մոտավորապես 203 հազար միգրանտ:
2015 թվականի արդյունքներով՝ Գերմանիայում ավելի քան 1 մլն փախստականներ են գրանցվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



