Օթեւան համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
ПОЛИТИКАՎաղը կառավարության նիստի օրակարգում ներառված է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու հարցը։
Բանն այն է, որ Օթեւան համայնքի ղեկավար Բրո Ֆատոյանը ապրիլին հրաժարական է ներկայացրել առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: Սրան հաջորդել է համայնքի ավագանու կողմից համապատասխան արձանագրություն կազմելը:
Այնուհետ արձանագրությունը Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию



