Օթեւան համայնքի ղեկավարը հրաժարական է տվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՎաղը կառավարության նիստի օրակարգում ներառված է նաեւ Արագածոտնի մարզի Օթեւան համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու հարցը։
Բանն այն է, որ Օթեւան համայնքի ղեկավար Բրո Ֆատոյանը ապրիլին հրաժարական է ներկայացրել առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ: Սրան հաջորդել է համայնքի ավագանու կողմից համապատասխան արձանագրություն կազմելը:
Այնուհետ արձանագրությունը Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



