Սիրիային կարգավորման իրատեսական քաղաքական գործընթաց է հարկավոր. Օբամա
МЕЖДУНАРОДНОЕՍիրիային ներքին զինված հակամարտության կարգավորման «իրատեսական քաղաքական գործընթաց» է հարկավոր, որը կտանի «երկրի կայունացման և ամբողջ ժողովուրդը ներկայացնող նոր կառավարության ձևավորման»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ իրենք Պան Գի Մունի հետ միասին «խորապես անհանգստացած են Սիրիայի հումանիտար ճգնաժամից» և ընդգծում են արաբական այդ հանրապետությունում բռնությունը կանգնեցնելու անհրաժեշտությունը: «Մենք կարծիքներ փոխանակեցինք այն բանի շուրջ, թե մեր դիվանագիտական խմբերը ինչպես կարող են մյուս շահագրգիռ կողմերի հետ միասին աշխատել այդ խնդրի լուծման համար»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри
5
Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?



