Սիրիային կարգավորման իրատեսական քաղաքական գործընթաց է հարկավոր. Օբամա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիային ներքին զինված հակամարտության կարգավորման «իրատեսական քաղաքական գործընթաց» է հարկավոր, որը կտանի «երկրի կայունացման և ամբողջ ժողովուրդը ներկայացնող նոր կառավարության ձևավորման»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպմանը:
Նրա խոսքով՝ իրենք Պան Գի Մունի հետ միասին «խորապես անհանգստացած են Սիրիայի հումանիտար ճգնաժամից» և ընդգծում են արաբական այդ հանրապետությունում բռնությունը կանգնեցնելու անհրաժեշտությունը: «Մենք կարծիքներ փոխանակեցինք այն բանի շուրջ, թե մեր դիվանագիտական խմբերը ինչպես կարող են մյուս շահագրգիռ կողմերի հետ միասին աշխատել այդ խնդրի լուծման համար»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



