Համաշխարհային շրջայցի ժամանակ Քերրին կքննարկի Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համաշխարհային շրջայցի ժամանակ կքննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին մայիսի 13-ին հաղորդել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Մայիսի 16-17-ին Քերրին կլինի Վիեննայում: Այստեղ նա կմասնակցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որն ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին»:
Վիեննայում Քերրին նաեւ «Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ նախարարական հանդիպում կանցկացնի Լիբիայի հարցով՝ քննարկելու լիբիական ազգային համաձայնության նոր կառավարությանը միջազգային աջակցությունը»:
Բացի այդ, պետքարտուղարը կմասնակցի Սիրիային աջակցման միջազգային խմբի նիստին:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



