Համաշխարհային շրջայցի ժամանակ Քերրին կքննարկի Լեռնային Ղարաբաղի իրադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համաշխարհային շրջայցի ժամանակ կքննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին մայիսի 13-ին հաղորդել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Մայիսի 16-17-ին Քերրին կլինի Վիեննայում: Այստեղ նա կմասնակցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որն ԱՄՆ-ն կանցկացնի Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին»:
Վիեննայում Քերրին նաեւ «Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ նախարարական հանդիպում կանցկացնի Լիբիայի հարցով՝ քննարկելու լիբիական ազգային համաձայնության նոր կառավարությանը միջազգային աջակցությունը»:
Բացի այդ, պետքարտուղարը կմասնակցի Սիրիային աջակցման միջազգային խմբի նիստին:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



