Տիբեթում ավելի քան 60 մարդ Է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժից
ОБЩЕСТВОԱվելի քան 60 մարդ Է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը մայիսի 11-ի առավոտյան տեղի Է ունեցել ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը, վեց մարդ ծանր վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են Չամդո օկրուգի հիվանդանոց:
Սեյսմիկ ցանցերի չինական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել Է տեղական ժամանակով ժամը 9:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:15-ին) Չամդո քաղաքային օկրուգում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 7 կիլոմետր խորության վրա:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով քանդվել են տներ, կամուրջներ եւ ճանապարհներ: Նշվում Է, որ տարերային աղետի շրջան են ուղեւորվել չինացի փրկարարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
3
Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBank
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



