Տիբեթում ավելի քան 60 մարդ Է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱվելի քան 60 մարդ Է տուժել 5,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով, որը մայիսի 11-ի առավոտյան տեղի Է ունեցել ՉԺՀ-ի Տիբեթի ինքնավար շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը, վեց մարդ ծանր վնասվածքներ են ստացել: Բոլոր տուժածները տեղափոխվել են Չամդո օկրուգի հիվանդանոց:
Սեյսմիկ ցանցերի չինական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել Է տեղական ժամանակով ժամը 9:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:15-ին) Չամդո քաղաքային օկրուգում: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր 7 կիլոմետր խորության վրա:
Տեղի իշխանությունները հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով քանդվել են տներ, կամուրջներ եւ ճանապարհներ: Նշվում Է, որ տարերային աղետի շրջան են ուղեւորվել չինացի փրկարարներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



