Ասպիրինով սուպեր քսուք մազերի համար. արդյունքում՝ շքեղ վարսեր
ЛАЙФԻնչպե՞ս վերականգնել վարսերը՝ ասպիրինով պատրաստված քսուքի օգնությամբ: Այս միջոցն առավել օգտակար է ներկարծ վարսեր ունեցողների համար:
Վարսերին փայլ և գեղեցկություն հաղորդելու համար ձեզ կօգնի այս արդյունավետ դիմակը:
Ասպիրին՝ վարսերի համար

Ձեզ պետք կգա
- 5 հաբ ասպիրին
- 120 մլ տաք եռացրած ջուր
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչներն այնպես, որպեսզի մեղրն ամբողջությամբ լուծվի: Քսեք դիմակը գլխամաշկին և սպասեք 15 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Այս դիմակը մազերին ծավալ և հագեցած գույն է հաղորդում:
Ասպիրինն օգտագործում են նաև թեփի դեմ պայքարելու համար: Դրա համար վերցրեք ասպիրինի երկու հաբ և լավ մանրացրեք: Ավելացրեք այն շամպունի մեկանգամյա օգտագործման քանակությանը: Քսեք այն գլխամաշկին և սպասեք 10 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
4
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



