Ասպիրինով սուպեր քսուք մազերի համար. արդյունքում՝ շքեղ վարսեր
ԼԱՅՖԻնչպե՞ս վերականգնել վարսերը՝ ասպիրինով պատրաստված քսուքի օգնությամբ: Այս միջոցն առավել օգտակար է ներկարծ վարսեր ունեցողների համար:
Վարսերին փայլ և գեղեցկություն հաղորդելու համար ձեզ կօգնի այս արդյունավետ դիմակը:
Ասպիրին՝ վարսերի համար

Ձեզ պետք կգա
- 5 հաբ ասպիրին
- 120 մլ տաք եռացրած ջուր
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Խառնեք բոլոր բաղադրիչներն այնպես, որպեսզի մեղրն ամբողջությամբ լուծվի: Քսեք դիմակը գլխամաշկին և սպասեք 15 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Այս դիմակը մազերին ծավալ և հագեցած գույն է հաղորդում:
Ասպիրինն օգտագործում են նաև թեփի դեմ պայքարելու համար: Դրա համար վերցրեք ասպիրինի երկու հաբ և լավ մանրացրեք: Ավելացրեք այն շամպունի մեկանգամյա օգտագործման քանակությանը: Քսեք այն գլխամաշկին և սպասեք 10 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:
1
Կենդանակերպի 3 նշան, ովքեր 2026 թվականին կգտնեն իրենց երկրորդ կեսին
2
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
3
«Կամազ»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա. նա տեղում մահացել է
4
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մեքենան գլխիվայր հայտնվել է դաշտում․ բժիշկները պայքարում են վարորդի կյ...
5
Նոյեմբերի 25-ին և 26-ին ջուր չի լինելու․ հասցեներ



