Հնդկաստանի հարավում ՃՏՊ-ի զոհ է դարձել ինը մարդ, եւս 20-ը վիրավոր է
МЕЖДУНАРОДНОЕԱռնվազն ինը մարդ զոհվել է եւ 20-ը տուժել է Հնդկաստանի հարավային Տամիլանդ նահանգում ՃՏՊ-ի հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ մեծ արագությամբ ընթացող բեռնատարը բախվել է երթուղային ավտոբուսին:
«Ութ մարդ տեղում զոհվել է, այդ թվում` նորածին եւ չորս կին, եւս մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում», — իշխանությունների հայտարարությունն է մեջբերում Սինհուա գործակալությունը:
Եվս 20 մարդ հասցվել է Արապպեկկոտտայ քաղաքի հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Ավելի վաղ` երկուշաբթի հաղորդվել էր, որ առնվազն յոթ մարդ զոհվել է, եւս 30-ը տուժել է Հնդկաստանի արեւելքում ավտաբուսի մասնակցությամբ վթարից:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



