Հնդկաստանի հարավում ՃՏՊ-ի զոհ է դարձել ինը մարդ, եւս 20-ը վիրավոր է
INTERNATIONAL NEWSԱռնվազն ինը մարդ զոհվել է եւ 20-ը տուժել է Հնդկաստանի հարավային Տամիլանդ նահանգում ՃՏՊ-ի հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հաղորդվում է, որ մեծ արագությամբ ընթացող բեռնատարը բախվել է երթուղային ավտոբուսին:
«Ութ մարդ տեղում զոհվել է, այդ թվում` նորածին եւ չորս կին, եւս մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցում», — իշխանությունների հայտարարությունն է մեջբերում Սինհուա գործակալությունը:
Եվս 20 մարդ հասցվել է Արապպեկկոտտայ քաղաքի հիվանդանոց: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:
Ավելի վաղ` երկուշաբթի հաղորդվել էր, որ առնվազն յոթ մարդ զոհվել է, եւս 30-ը տուժել է Հնդկաստանի արեւելքում ավտաբուսի մասնակցությամբ վթարից:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
3
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
4
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



