Եփած բանանը կօգնի ազատվել անքնությունից
ЛАЙФ
Անքնությունը ինքնին տհաճ երևույթ է, որի դեպքում մարդուն ողջ օրվա ընթացքում ուղեկցում է հոգնածության զգացողությունը, ցրվածությունը, ընկճվածությունը, հաճախակի գլխացավերն ու գլխապտույտները:
Անքնությունը կարող է մշտական սթրեսի ու նյարդային լարվածության հետևանք լինել: Քնի խանգարումը նկատվում է նաև այն մարդկանց մոտ, ովքեր ունեն օրվա անկանոն ռեժիմ, ինչպես նաև նրանք, ովքեր հաճախակի են օգտագործում սուրճ, թունդ թեյ ու ալկոհոլ:
Բանանով ջուրը հիանալի հանգստացնող ու քնաբեր միջոց է: Նրանում առկա կալիումն ու մագնեզիումը նպաստում են մկանների թուլացմանն ու հանգստացմանը:
Բանանով ըմպելիք
• 1 հատ բանան
• 200 մլ ջուր
• Մի պտղունց դարչին
Պատրաստման եղանակը՝
1. Ջուրը եռացրեք, բանանը լավ լվացեք, 2 ծայրերը կտրեք և դրեք եռացող ջրի մեջ:
2. Եռացող ջրի մեջ բանանը եփեք 10 րոպե:
3. Առավել հաճելի համի համար կարող եք ավելացնել նաև մի պտղունց դարչին:
Կեղևով եփած բանանը կարող եք օգտագործել նաև այլ տարբերակով. Եփած բանանի վրա կարող եք մի փոքր ավելացնել կակաո, դարչին ու շաքարի փոշի: Նման բանանը շատ օգտակար է երեկոյան ուտելու համար, քանի որ այն բարելավում է աղեստամոքսային տրակտի աշխատանքն ու մաշկի վիճակը:
Աղբյուրը՝ misstits.ru




















































