«Ջեբհատ ան-Նուսրա»-ն կրակել է Հալեպի օդանավակայանի վրա
ОБЩЕСТВО«Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակել են Հալեպի նահանգի օդանավակայանի և բնակելի թաղամասի վրա: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
««Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակել են ռազմական գործողություններ վարել Հալեպ քաղաքի շրջանում: Օրվա ընթացքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից նրանք երկու անգամ կրակել են Շեյխ Մախսուդ բնակելի թաղամասի և Էն-Նայրիբ օդանավակայանի վրա: Զոհեր և կորուստներ տալով` զինյալները նահանջել են իրենց ելակետային դիրքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումը ձգտում է խզել «լռության ռեժիմը» սիրիական Հալեպ քաղաքում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



