«Ջեբհատ ան-Նուսրա»-ն կրակել է Հալեպի օդանավակայանի վրա
SOCIETY«Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները կրակել են Հալեպի նահանգի օդանավակայանի և բնակելի թաղամասի վրա: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:
««Ջեբհատ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները շարունակել են ռազմական գործողություններ վարել Հալեպ քաղաքի շրջանում: Օրվա ընթացքում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից նրանք երկու անգամ կրակել են Շեյխ Մախսուդ բնակելի թաղամասի և Էն-Նայրիբ օդանավակայանի վրա: Զոհեր և կորուստներ տալով` զինյալները նահանջել են իրենց ելակետային դիրքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ը հայտարարել էր, որ ահաբեկչական խմբավորումը ձգտում է խզել «լռության ռեժիմը» սիրիական Հալեպ քաղաքում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
4
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



