5 ամենաօգտակար սննդամթերքներ՝ առողջ սիրտ ունենալու համար
ЛАЙФՎարսակի շիլան լավագույն նախաճաշն է` հագեցնող և հարուստ ճարպային օմեգա-3 թթուներով, ֆոլատով և կալցիումով: Թաղանթանյութի մեծ քանակ պարունակելով` այդ տարրերը կօգնեն նվազեցնել խոլեստերինը և պաշտպանել արյունատար անոթները: Առավել օգտակար են վարսակի մեծ հատիկները. ինչքան մեծ է հատիկը, այնքան ավելի շատ թաղանթանյութ կա դրա մեջ: Մեծ քանակությամբ թաղանթանյութ առկա է նաև որոշ մրգերում, օրինակ` բանանի մեջ, որը կարող է շատ լավ հավելում լինել շիլայի համար:
Դրա մեջ առկա են չհագեցած ճարպաթթուներ, որոնք իրենց հերթին պայքարում են խոլեստերինի կուտակումների դեմ` կանխարգելելով անոթների խցանումները: Գիտնականների համատեղ հետազոտությունները ցույց են տվել, որ Կրետե կղզու բնակիչները շատ հազվադեպ են մահանում սրտի կաթվածից` չնայած ունեն գենետիկ նախատրամադրվածություն խոլեստերինի բարձր մակարդակի հանդեպ: Ամբողջ գաղտնիքը նրանց սննդակարգի մեջ է: Աղցաններ պատրաստելու համար Կրետե կղզում օգտագործում են բացառապես ձիթապտղի ձեթ:
Ձեթ գնելիս ընտրեք այն, որն ավելի քիչ է մշակման ենթարկվել:
Հատապտուղներ
Հապալասը, հաղարջը և ելակը հարուստ են հակաբորբոքային նյութերով, որոնք էապես նվազեցնում են սրտի հիվանդությունների և քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Սպանախ
Սպանախը պարունակում է շատ օգտակար լյուտենին գունանյութ, կալիում, ֆոլատա և թաղանթանյութ: Դրան փոխարինել կարող է ցանկացած այլ կանաչեղեն: Օրական երկու չափաբաժին
կանաչեղեն ուտելը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման համանականությունը 25%-ով, իսկ յուրաքանչյուր հավելյալ չափաբաժին` ևս 17%-ով:
Սոյա
1
Idram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026»
2
В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержана
3
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
4
Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня
5
Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией








