«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր». Էրդողանը սպառնում է ԵՄ-ին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փոխի հակաահաբեկչական օրենքները, որպեսզի դրա դիմաց Եվրամիությունը առանց վիզային ռեժիմ սահմանի Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Եվրամիությանը:
Այդ խոսքերը Թուրքիայի նախագահն արտաբերել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով գլխավորում էր Եվրամիության հետ բանակցությունները, հայտարարեց իր հրաժարականի մասին:
Հաղորդվում է, որ Դավութօղլուն դեմ է եղել Էրդողանի պլանին՝ ընդլայնել նախագահական լիազորությունները: Էրդողանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները ոչ թե իր անձնական ցանկությունն է, այլ բխում է ազգի շահերից:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



