«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր». Էրդողանը սպառնում է ԵՄ-ին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը չի փոխի հակաահաբեկչական օրենքները, որպեսզի դրա դիմաց Եվրամիությունը առանց վիզային ռեժիմ սահմանի Թուրքիայի քաղաքացիների համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մենք կգնանք մեր ճանապարհով, դուք՝ ձեր»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Եվրամիությանը:
Այդ խոսքերը Թուրքիայի նախագահն արտաբերել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով գլխավորում էր Եվրամիության հետ բանակցությունները, հայտարարեց իր հրաժարականի մասին:
Հաղորդվում է, որ Դավութօղլուն դեմ է եղել Էրդողանի պլանին՝ ընդլայնել նախագահական լիազորությունները: Էրդողանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումները ոչ թե իր անձնական ցանկությունն է, այլ բխում է ազգի շահերից:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
5
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...



