Ереван, 05.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանը ձեռնարկում է ակտիվ քայլեր հաշմանդամների սոցիալական ներառման ուղղությամբ

ОБЩЕСТВО

Հայաստանում 2016 թվականը հայտարարվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների տարի»: Այդ առիթով կա համապատասխան միջոցառումների ժամանակացույց, որն իրականացնելու են տաբեր կառույցներ: «Հաշմանդամների իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծն արդեն ուղարկվել է կառավարության քննարկմանը: Այն առավելապես ուղղված  է հաշմանդամների սոցիալական ներառմանը, սակայն չեն մոռացվում սոցիալական պաշտպանության մեխանիզմները: «Կարելի է ասել, որօրենքի նախագիծը Հայաստանում 2010 թ. մայիսին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» վավերացված ՄԱԿ-իկոնվենցիայÕ « դրույթների պահանջ է: Հաշմանդամների պաշտպանության մասին նախորդ օրենքն ընդունվել էր 1993 թ. և ընթացքումենթարկվել փոփոխությունների, բայց հիմա, բնականաբար, նոր օրենք է հարկավոր»,- ասում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության  հաշմանդամների հիմնահարցերիբաժնի առաջատար մասնագետ Հայկ Մկրտչյանը: Նրա խոսքով՝ նախագծի ստեղծմանը նպաստել է ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը»:

ՀՀ ԱՍՀՆ հաշմանդամների հիմնահարցերի բաժինը պետության միջոցներով իրականացնում է մի քանի մեծ ծրագրեր, որոնք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը: Դրանք իրականացվում են ոչ միայն պետական մարմինների, այլև տարբեր ՀԿ-ների և դրանց հետ համագործակցության շնորհիվ: «Ծրագրերն այս ոլորտում նախատեսում են ոչ միայն շրջակա միջավայրում մատչելիության ապահովում ու զբաղվածության խթանում, այլ նաև կարծրատիպերի վերացում ու խտրական վերաբերմունքի բացառում»,- նշեց մասնագետը: Նա ընդգծեց, որ ծրագրերի իրականացման համար նախարարությունը որդեգրել է «Ոչինչ մեզ՝ առանց մեր մասնակցության» գաղափարախոսությունը. այդպիսով հաշմանդամներին ևս հնարավորություն է տրվում մասնակցելու միջավայրի հարմարեցման գործընթացին: Երկրորդ գաղափարախոսության իմաստն այն է, որ եթե հաշմանդամների համար իրականացվում են հարմարեցման ծրագրեր, ապա դրանք հարմար են նաև մնացածի համար: 

«Բացի այդ՝ պետական և մասնավոր ընկերությունները օրենքի ուժով, ապա նաև կառավարության որոշմամբ հաստատված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց քվոտայի չափով պարտադիր տրամադրում են աշխատատեղեր: Պետական կառույցներում քվոտան կազմում է 3 %, մասնավորներում՝ 1%»,- ավելացրեց Մկրտչյանը: Կառավարության որոշմամբ գործում է նաև մասհանման մեխանիզմը, այսինքն՝ եթե որևէ կազմակերություն չի կատարում քվոտայի պահանջը, ապա նրա միջոցներից կատարվում է մասհանում՝ ուղղված հաշմանդամ անձանց խրախուսման ծրագրերին:

«Ներկայումս կառավարության գերակա ուղղություններից է հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրումը, որն ուղղված է հաշմանդամների կարիքների լիարժեք բացահայտմանն ու սոցիալական կարիքների գնահատմանը: Պիլոտային ծրագիրն անցնում է Երևանում և որոշ մարզերում՝ հաշվի առնելով հաշմանդամների մասնակցության հնարավորությունները և միջավայրի ազդեցությունը հաշմանդամություն ունեցող անձի վրա »,- հավելեց Մկրտչյանը: Այս տարի նաև մշակվելու է «Համալիր ծրագիր» անվամբ ռազմավարությունը, որն օգնելու և առաջանորդելու է ոլորտի կարգավորումը: 

Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Հաշմանդամություն ունեցող անձանց համար կենսագործունեության բոլորոլորտներում հավասար պայմանների ստեղծման ու հավասար հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: 

«Հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեխնիկական միջոցներով ապահովում և դրանց վերանորոգում» ծրագրի շրջանակում հաշմանդամներինտրամադրվում են ոչ միայն պրոթեզներօրթեզներքայլակներձեռնափայտերայլև ձայնաստեղծ սարքերի տրամադրում և աչքի պրոթեզավորում»: «Հաշմանդամներինսայլակներով և լսողական սարքերով ապահովում» ծրագիրը նախատեսում է հատուկ սայլակների տրամադրում հաշմանդամության կարգավիճակ ունեցող երեխաների, հաշմանդամության առաջին խումբ ունեցող անձանց համար: «Այդ սայլակների  տեխնիկական բնութագրերը մշակվել են համապատասխան ՀԿ-ների հետ՝ միջոցներն ավելի նպատակային օգտագործելու համար: Այսինքն, սայլակները մշակվում են՝ կախված տարիքային խմբից, զբաղմունքից, բնակության վայրից և այլն»,-մանրամասնեց Մկրտչյանը

Գործում են նաև «Բժշկասոցիալական և հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ», «Տեսողությունը կորցրած հաշմանդամների համար հատուկտառատեսակներով գրքերի տպագրությանտետրերի պատրաստման և «Խոսող գրքերի» ձայնագրության ծառայություններ», «Մտավոր խնդիրներ ունեցողդեռահասների և երիտասարդների սոցիալ-վերականգնողական ծառայություններ»,

«Հաշմանդամների մասնագիտական կողմնորոշմանաշխատանքային վերականգնման և խորհրդատվական ծառայություններ» ծրագրերը:

Ucom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета