Իրանն սպառնացել Է վտանգի դեպքում Օրմուզի նեղուցը փակել ԱՄՆ-ի համար
МЕЖДУНАРОДНОЕԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետության համար վտանգի դեպքում Թեհրանը կփակի ռազմավարական տեսակետից կարեւոր Օրմուզի նեղուցը (Օմանի ծոցը միացնում Է Պարսից ծոցի հետ) ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հայտնել Է Аssociated Press գործակալությունը:
«Եթե ամերիկացիները եւ նրանց դաշնակիցները մտադիր են մտնել Օրմուզի նեղուց եւ սպառնալ մեզ, մենք նրանց դա թույլ չենք տա»,-ասել Է Սալամին, որի խոսքը մեջբերում Է AP-ն:
Մայիսի 2-ին Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին քննադատել Է Պարսից ծոցում վարժանքներ անցկացնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



