Իրանն սպառնացել Է վտանգի դեպքում Օրմուզի նեղուցը փակել ԱՄՆ-ի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետության համար վտանգի դեպքում Թեհրանը կփակի ռազմավարական տեսակետից կարեւոր Օրմուզի նեղուցը (Օմանի ծոցը միացնում Է Պարսից ծոցի հետ) ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 4-ին հայտնել Է Аssociated Press գործակալությունը:
«Եթե ամերիկացիները եւ նրանց դաշնակիցները մտադիր են մտնել Օրմուզի նեղուց եւ սպառնալ մեզ, մենք նրանց դա թույլ չենք տա»,-ասել Է Սալամին, որի խոսքը մեջբերում Է AP-ն:
Մայիսի 2-ին Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին քննադատել Է Պարսից ծոցում վարժանքներ անցկացնելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



