Մեսսին, Նեյմարը, Ալվեսը եւ Մասկերանոն չեն խաղա Ֆիորենտինայի հետ
СПОРТԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Չեմպիոնների միջազգային մրցաշարում իտալական «Ֆիորենտինայի» դեմ հանդիպմանը։ Խաղը կկայանա օգոստոսի 2-ին Ֆլորենցիայում։ Ցուցակում են ընդգրկվել 18 ֆուտբոլիստներ։ Այդ մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, բրազիլացի Նեյմարը, պաշտպաններ Դանիել Ալվեսը եւ Խավիեր Մասկերանոն կմնան Բարսելոնայում, որտեղ կնախապատրաստվեն հաջորդ մրցաշրջանին։ Ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոն եւ բրազիլացի Ադրիանոն խաղը բաց կթողնեն վնասվածքների պատճառով։
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»



