Մեսսին, Նեյմարը, Ալվեսը եւ Մասկերանոն չեն խաղա Ֆիորենտինայի հետ
SPORTԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է ֆուտբոլիստների ցուցակը, որոնք կմասնակցեն Չեմպիոնների միջազգային մրցաշարում իտալական «Ֆիորենտինայի» դեմ հանդիպմանը։ Խաղը կկայանա օգոստոսի 2-ին Ֆլորենցիայում։ Ցուցակում են ընդգրկվել 18 ֆուտբոլիստներ։ Այդ մասին հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, բրազիլացի Նեյմարը, պաշտպաններ Դանիել Ալվեսը եւ Խավիեր Մասկերանոն կմնան Բարսելոնայում, որտեղ կնախապատրաստվեն հաջորդ մրցաշրջանին։ Ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոն եւ բրազիլացի Ադրիանոն խաղը բաց կթողնեն վնասվածքների պատճառով։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



