Պայթյուն Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի հյուսիսարեւլյան Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքին, հայտնում են, որ պայթյունը մայիսի 1-ին մոտ ժամը 07:30-ին տեղի է ունեցել այն պահին, երբ տեղամասի տեսուչ Ռովշան Բալըեւը բացում էր ոստիկանական բաժանմունքի մուտքի դուռը:
Պայթյունի արդյունքում ոստիկանական բաժանմունքի դռներն ու պատուհանները դուրս են ընկել, ջարդվել լուսամուտների ապակիները: Ծանր վիրավորված կապիտան Բալըեւը տարվել է ՆԳՆ Բաքվի հանրապետական հոսպիտալ:
Ենթադրվում է, որ ոստիկանական բաժանմունքում ձեռքի նռնակ է պայթեցվել:
Զաքաթալայի շրջանը բնակեցված է հիմնականում լեզգիներով, ավարներով եւ վրացիներով:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



