Պայթյուն Ադրբեջանում ոստիկանական բաժանմունքում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի հյուսիսարեւլյան Զաքաթալայի շրջանի Ալիաբադ ավանի ոստիկանական բաժանմունքում պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ կայքին, հայտնում են, որ պայթյունը մայիսի 1-ին մոտ ժամը 07:30-ին տեղի է ունեցել այն պահին, երբ տեղամասի տեսուչ Ռովշան Բալըեւը բացում էր ոստիկանական բաժանմունքի մուտքի դուռը:
Պայթյունի արդյունքում ոստիկանական բաժանմունքի դռներն ու պատուհանները դուրս են ընկել, ջարդվել լուսամուտների ապակիները: Ծանր վիրավորված կապիտան Բալըեւը տարվել է ՆԳՆ Բաքվի հանրապետական հոսպիտալ:
Ենթադրվում է, որ ոստիկանական բաժանմունքում ձեռքի նռնակ է պայթեցվել:
Զաքաթալայի շրջանը բնակեցված է հիմնականում լեզգիներով, ավարներով եւ վրացիներով:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



