ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին
МЕЖДУНАРОДНОЕԱմերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները և վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը:
«Մենք չենք ցանկանում բռնությունների աճ տեսնել: Մենք հոգնել ենք նման հարձակումներից և ցանկանում ենք տեսնել գործընթաց, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կողմերին կոչ ենք անում լիցքաթափվել և վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Թոները:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



