ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին
INTERNATIONAL NEWSԱմերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մարկ Թոները լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրմանը՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները և վերսկսել խաղաղ կարգավորման գործընթացը:
«Մենք չենք ցանկանում բռնությունների աճ տեսնել: Մենք հոգնել ենք նման հարձակումներից և ցանկանում ենք տեսնել գործընթաց, որը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք կողմերին կոչ ենք անում լիցքաթափվել և վերադառնալ խաղաղ կարգավորման գործընթացին»,- ասել է Թոները:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
3
Unibank Joins the Armenian Solar Energy Association
4
Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation
5
Ucom Measures the Environmental Impact of Its Operations



