Աֆրիկյան պետությունների ղեկավարները քննարկում են փղերի բնաջնջման խնդիրը
ОБЩЕСТВОՔենիայում բացվում Է փղերի բնակույթի պահպանմանը նվիրված գագաթնաժողովը, որին կմասնակցեն աֆրիկյան պետությունների ղեկավարներ, ձեռնարկատերեր եւ գիտնականներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստաալիքին:
Սպասվում Է, որ հանդիպմանը կմասնակցեն Քենիայի, Ուգանդայի եւ Գամոնի նախագահները:
Ըստ փորձագետների տվյալների՝ վերջին հարյուր տարվա ընթացքում աֆրիկյան փղերի թվաքանակը կրճատվել Է 90 տոկոսով, իսկ առաջիկա տասնամյակների ընթացքում նրանք կարող են ամբողջովին անհետանալ:
Սպասվում Է, որ Քենիայի հանդիպումից հետո բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոչնչացվի ավելի վաղ բռնագրավված 105 տոննա փղոսկր:
Աֆրիկայում կա շուրջ 450-500 հազար փիղ: Սակայն ամեն տարի որսագողերի ձեռքով զոհվում Է ավելի քան 30 հազար կենդանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



