Աֆրիկյան պետությունների ղեկավարները քննարկում են փղերի բնաջնջման խնդիրը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔենիայում բացվում Է փղերի բնակույթի պահպանմանը նվիրված գագաթնաժողովը, որին կմասնակցեն աֆրիկյան պետությունների ղեկավարներ, ձեռնարկատերեր եւ գիտնականներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստաալիքին:
Սպասվում Է, որ հանդիպմանը կմասնակցեն Քենիայի, Ուգանդայի եւ Գամոնի նախագահները:
Ըստ փորձագետների տվյալների՝ վերջին հարյուր տարվա ընթացքում աֆրիկյան փղերի թվաքանակը կրճատվել Է 90 տոկոսով, իսկ առաջիկա տասնամյակների ընթացքում նրանք կարող են ամբողջովին անհետանալ:
Սպասվում Է, որ Քենիայի հանդիպումից հետո բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ կոչնչացվի ավելի վաղ բռնագրավված 105 տոննա փղոսկր:
Աֆրիկայում կա շուրջ 450-500 հազար փիղ: Սակայն ամեն տարի որսագողերի ձեռքով զոհվում Է ավելի քան 30 հազար կենդանի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



