Կոլումբիայում կայծակի հարվածի հետևանքով կործանվել է ռազմական ինքնաթիռ (լուսանկարներ)
ОБЩЕСТВОԿոլումբիայի օդուժի տասնմեկ զինծառայող զոհվել է երկրի հարավում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Ըստ նախնական վարկածի` ինքնաթիռը հայտնվել է փոթորկի էպիկենտրոնում, ինչից հետո կայծակ է հարվածել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ի սկզբանե հաղորդվել էր, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 12 մարդ: Այդ մասին, մասնավորապես, «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
«Մենք ցավում ենք սարսափելի ավիավթարի համար, որի զոհ է դարձել կոլումբիական օդուժի 12 հերոս», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ, զոհերի թիվը ճշգրտվել է և պարզվել է, որ կործանված ինքնաթիռում եղել է 11 մարդ:


1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст»
3
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
4
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
5
Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»



