Կոլումբիայում կայծակի հարվածի հետևանքով կործանվել է ռազմական ինքնաթիռ (լուսանկարներ)
SOCIETYԿոլումբիայի օդուժի տասնմեկ զինծառայող զոհվել է երկրի հարավում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով: Ըստ նախնական վարկածի` ինքնաթիռը հայտնվել է փոթորկի էպիկենտրոնում, ինչից հետո կայծակ է հարվածել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ի սկզբանե հաղորդվել էր, որ ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 12 մարդ: Այդ մասին, մասնավորապես, «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
«Մենք ցավում ենք սարսափելի ավիավթարի համար, որի զոհ է դարձել կոլումբիական օդուժի 12 հերոս», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ, զոհերի թիվը ճշգրտվել է և պարզվել է, որ կործանված ինքնաթիռում եղել է 11 մարդ:


1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



