Քերին ԻՊ-ին մեղադրել է կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության մեջ
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պատասխանատվություն են կրում կրոնական փոքրամասնությունների ցեղասպանության համար: Այդ մասին ապրիլի 26-ին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի ելույթը հեռարձակվել է երկրի Պետդեպարտամենտի կայքում:
«ԻՊ-ն շարունակում է ոչնչացնել կրոնական փոքրամասնություններին: Զինյալներն սպանում են եզդիներին, որովհետեւ նրանք եզդի են, քրիստոնյաներին, որովհետեւ նրանք քրիստոնյա են, շիաներին, որովհետեւ նրանք շիա են»,- հայտարարել է Քերին՝ ելույթ ունենալով Հյուսթոնում (Տեխասի նահանգ):
Նրա խոսքով՝ «ԻՊ-ն պատասխանատվություն է կրում կրոնական ցեղասպանության համար»: Քերին ընդգծել է, որ «խոսքը չի վերաբերում քաղաքակրթությունների պատերազմին»: «Սա պայքար է բարբարոսների դեմ»,- ասել է նա:
1
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



